ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ԺԱՄԱԴՐՈւԹՅՈւՆ
Հունիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, «Ծաղիկներով ժամադրություն» ցուցահանդես՝ միջազգային նախագծի շրջանակներում, «Լոֆթ»-ը հյուրընկալել էր «ԴԻՆԳՈ ԹԻՄ»-ի խնամքի տակ գտնվող և ամիսներ շարունակ չորդեգրվող շներին։ Ցուցահանդեսի նպատակն էր շներին ներկայացնել լրիվ նոր ձևաչափով, նոր լույսով ու տրամադրությամբ՝ նպաստելով նրանց որդեգրմանը։
«Ծաղիկներով ժամադրություն» ցուցահանդեսին ներկայացվեցին հայտնի լուսանկարիչ Ժոզեֆ Հաբիբիի աշխատանքները, որոնք արվել են «Դինգո Թիմ»-ի կացարաններում: «Չորս օրում լուսանկարել ենք 25 շան։ Ընթացքը շատ հետաքրքիր էր. նրանցից յուրաքանչյուրն իր խառնվածքն ունի, բայց եթե կարողանում ես լեզու գտնել, հեշտ է ստացվում»,- իր խոսքում նշել է Ժոզեֆը»։ Նշենք, որ շները ծաղիկներով չեն լուսանկարվել, դրանց մշակմամբ զբաղվել է Նիրվանա Արաբո Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Ծաղիկներով ժամադրություն» խորագիրը կրող ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 26-ը «Լոֆթ»-ում, որտեղ տեղադրված է հանգանակությունների համար նախատեսված հատուկ արկղ։
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
