ԱՆԳԼԵՐԵՆ 90 ՕՐՈւՄ․ Learning Lab-ի բաց դասը Loft-ում
Մեր օրերում անգլերենը հետապնդում է բոլորիս՝ ստիպելով սովորել իրեն։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հունիսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Learning Lab-ը, «Անգլերեն՝ 90 օրում» նախագծի մեկնարկից առաջ, անցկացրեց հետաքրքիր բաց դաս «Լոֆթ»-ում։
Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին «Անգլերեն՝ 90 օրում» ծրագրի մանրամասները, պատմեցին, թե ում համար է այդ 90 օրը և ինչ մակարդակի կարող են հասնել անգլերենի տարրական գիտելիքներ ունեցող մասնակիցները։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կիրառվելիք հիշողությունը զարգացնող մեթոդների, մնեմոտեխնիկաների մասին։
Դասընթացի մասնակցության պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://www.facebook.com/events/265638087123680/?a...
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
