ՀԱՆԴԻՊՈւՄ-ԶՐՈւՅՑ ԱՐԱՄՈՅԻ ԵՎ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ
Դեկտեմբերի 1-ին մենք հյուրընկալել էինք արտիստներ Արամոյին եւ Էմմա Պետրոսյանին, ովքեր իրենց ուրախությունը հայտնեցին LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում գտնվելու համար: Սիրված զույգը կարճ ժամանակում հասցրեց խոսել իր համար կարեւոր թեմաների շուրջ:
Արամոն իր անհանգստությունը հայտնեց եւ ցավով նշեց՝ իր կարծիքով այս պահին երգարվեստը մի տեսակ անհասկանալի է, ուստի նա մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ: Իսկ Էմմա Պետրոսյանը խոսեց իր համար կարեւոր ձեռքբերման մասին. 2014-ին Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմ է բարձրացել իր հեղինակած «Սեւ, դառը շոկոլադ» պիեսի բեմադրությունը: Էմման ընդգծեց այն փաստը, որ պիեսը ծնվել է սիրելի ամուսնու՝ Արամոյի համար:
Շնորհակալ ենք մասնակցության համար:
