ART WEEKEND 2017. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Artweekend նախագծի վերջին օրը նվիրված էր գրականությանը։ Նշված օրը մայրաքաղաքից ժամանեց հանրահայտ գրաբուսը, որն ամբողջ օրվա ընթացքում Գյումրու քաղաքացիներին հնարավորություն ընձեռեց ձեռք բերել նոր տպագրված գրականություն՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմայան։
Առավոտյան Loft Gyumri-ում տեղի ունեցավ հոլանդացի հայտնի գրող Յան Պաուլ Սխուտենի և Disney ամսագրի, Donald Duck-ի ծաղրանկարիչ Կեյս դը Բուրի՝ «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» գրքի շնորհանդեսը: Հանդիպմանը ներկա էր հենց ինքը՝ հեղինակը։

Իսկ երեկոյան արդեն մենք հյուրընկալեցինք «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծը, որի հատուկ հյուրը սիրված հաղորդավար Արտակ Վարդանյանն էր։
Նախագծի իրականացման համար շնորհակալ ենք մեր սիրելի գործընկերներին՝ ՀՀ Մշակույթի նախարարությանը, Հայաստանի Մշակութային Հիմնադրամին, Խորհուրդ են տալիս հայտնիները նախագծին, PAN.am-ին, CivilNet-ին, Կենտրոն և Երկիր մեդիա հեռուստաընկերություններին։
Ինչպես նաև շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ իրենց ներկայությամբ ArtWeekend նախագիծն է՛լ ավելի ջերմ դարձնելու համար։
Share