ԱՇԽԱՏԱՆՔ ՈՐՈՆԵԼՈւ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ Ու LINKEDIN-Ի ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 16-ին LOFT HR ակումբի հերթական հանդիպումն էր: Ինչպես գիտեք, ակումբը 2 ուղղություն ունի`

-ստեծել HR մասնագետների պրոֆեսիոնալ ցանց,

-օժանդակել աշխատանք փնտրող անձանց ճիշտ կազմակերպել աշխատանքի փնտրման պրոցեսը

Այս անգամ հանդիպումն առավելապես ուղղված էր երկրորդ նպատակին: Հանդիպման ընթացքում անդրադարձանք LinkedIn-ն` որպես պրոֆեսիոնալ գործիք` աշխատաշուկայում ներկայանալի հանդես գալու համար: Թրեյնինգը վարում էր Երևանի պետական տնտեսագիտական և Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանների հրավիրյալ դասախոս, Հուբերթ Համֆրի կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, բիզնես թրեներ Հարություն Գևորգյանը:

Գործնական բազմաթիվ օրինակների և ակտիվ քննարկումների միջոցով մասնակիցները սովորեցին հաջողության հասնելու հմտությունը` LinkedIn-ի օգնությամբ:

Նաև հնարավորություն ստացան այսու կապի մեջ գտնվել Հարրիի (Հարություն Գևորգյանի) հետ` անհրաժեշտ գրականության և հետագա մասնագիտական քայլերի շուրջ պրոֆեսիոնալ կարծիք ստանալու համար:

Հաջորդ հանդիպումը՝

Նախատեսում ենք խոսել այն մասին, թե ինչպես դրսևորվել հարցազրույցներին: Նպատակները`

·Հարցազրույցների ընթացքում ճիշտ ինքնաներկայացման կարողության ուսուցում

· Ձեր կարևորագույն որակների գրագետ ներկայացում

· Հարցազրուցավարի մոտ տպավորվելու և հիշվելու հմտության յուրացում

Այնուհետև կանդրադառնանք մասնագիտական թեմաների` HR մասնագետների և ղեկավարող անձանց համար:

Ավելի մանրամասն տեղեկանալու համար միացեք ակումբի ֆեյսբուքյան խմբին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Լոֆթ HR ակումբ / https://www.facebook.com/groups/hrclubloft/

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել