Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

SUMMER COLOURS.ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՑՕԹՅԱ ՊԱՐԱՅԻՆ ԵՐԵԿՈ

Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն-ը, Bridge of Health Armenia-ն, Yerevan Dance Studio-ն և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը ներկայացնում են համատեղ իրականացվող պարային բարեգործական միջոցառում:

Հուլիսի 10-ին՝ 20:00-ին, սպասում ենք բոլորին՝ «Լոֆթ»-ի ներքին բակում՝ մասնակցելու «Լոֆթ. պարային ակումբ»-ի շրջանակներում իրականացվող բացօթյա պարային միջոռմանը, որի ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Միանգամից երկու հրաշալի առիթ՝ հավաքվելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Ուրեմն ուրբաթ երեկոն անցկացրու մեզ հետ և վայելիր ամառային երեկոյի օդն ու խենթ տրամադրությունը՝ համեմված բարեգործությամբ: Կարող են գալ ինչպես պարային ասպարեզում մասնագիտացած մարդիկ, այնպես էլ սկսնակներ. Արթուր Մարատիչի գլխավորությամբ՝ պարուսույցներ Մանվել Բաբայանն ու Արտակ Զաքարյանը կսովորեցնեն ձեզ պարային մի շարք շարժումներ:

Սիրով սպասում ենք բոլորին՝ թեմատիկ ամառային հագուստով:

Մուտքավճարը՝ 2000 ՀՀ դրամ

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել