ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԱՅԻՆ ԵՐԵԿՈ. SUMMER COLOURS
Հուլիսի 10-ին «Լոֆթ»-ի ներքին բակում տեղի ունեցավ պարային բարեգործական երեկո: Ամառ, հով երեկո, բարձր երաժշտություն, լույսեր, սառը թեյ, ամառային հագուստով գեղեցիկ մարդիկ և բարեգործություն: Տեսարանն ու այստեղ տիրող տրամադրությունն իսկապես հրաշալի էր:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացան պարային բարեգործական երեկոյին։ Հատուկ շնորհակալություն Yerevan Dance Studio-ին (ի դեմս՝ գեղ․ ղեկ Արթուր Զաքարյանի, պարուսույցներ՝ Մանվել Բաբայանի և Արտակ Զաքարյանի), Երևանի Մանկապատանեկան Ստեղծագործության Քաղաքային Կենտրոն-ին (ի դեմս՝ Անուշ Սարգսյանի), Bridge of Health Armenia հիմնադրամին (Ի դեմս՝ Անահիտ Բարսեղյանի):
The LOFT-ի ողջ թիմը խորին երախտագիտություն է հայտնում հիմնադրամի կողմից տրված շնորհակալագրի և ԵՄՍՔ կենտրոնի յուրահատուկ նվերի համար:
Հանգանակությունների արկղի ամբողջ գումարը կազմեց 100.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տրամադրվեց հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը նպաստելու նպատակով:
Լուսանկարները՝ Սև Մանգուշյանի
