ԴՈւ ՈՐՊԵՍ ԹԵԿՆԱԾՈւ. ինչպե՞ս ինքնադրսևորվել հարցազրույցի ժամանակ

Լոֆթ HR ակումբն այս անգամ անդրադարձավ հետևյալ հարցերին՝


· Հարցազրույցների ընթացքում ճիշտ ինքնաներկայացում

· Մասնագիտական և ոչ մասնագիտական որակների գրագետ ներկայացում

· Հարցազրուցավարի մոտ տպավորվելու և հիշվելու հմտության յուրացում


Մասնակիցները սովորեցին, թե որոնք են թեկնածուների գրագետ վարքագծի դրսևորման սկզբունքներն ինչպես հեռախոսային, այնպես էլ face-to-face հարցազրույցների ժամանակ: Հանդիպման վերջում նախատեսված էր պրակտիկ աշխատանք՝ հարց – պատասխանների քննարկման տարբերակով:


Հանդիպման վերջում մասնակիցները հնարավորություն ստացան Լոֆթ HR ակումբի պատասխանատուներին ուղարկել իրենց CV-ները՝ հետագա պրոֆեսիոնալ վերանայման համար:

Հաջորդ հանդիպում (ները)



21/12-ին՝ երկուշաբթի, Լոֆթ Բիզնես ակումբի հետ համատեղ հետաքրքիր զրույց-հանդիպում ենք նախատեսում ԱՅԲ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի հետ: Մանրամասներն ավելի ուշ կտեսնեք Լոֆթի ֆեյսբուքյան էջում:

Հետագայում կրկին կանդրառնանք մասնագիտական թեմաներին՝ ամենայն հավանականությամբ «Անձնակազմի մոտիվացիա»:



Մասնակիցներից մի քանիսը «Դու՝ որպես թեկնածու. Ինչպես ինքնադրսևորվել հարցազրույցի ժամանակ» հանդիպման մասին.


«Ստացահամակարգված գիտելիքներ թեկնածուի վարքի և ընդհանուր դիրքի մասին»,- Բաբաջանյան Լուսինե:


«Հանդիպումը հնարավորություն էր կենտրոնացնելու ուշադրությունը կարևոր հարցերի վրա, որոնք բոլորին են հուզում, սակայն որոնց մասին միշտ չէ, որ կարող ես լսել կվալիֆիկացված կարծիք: P.S. Ապրեք դուք, շնորհակալությո՛ւն»,- Կ. Բարսեղյան:


«Այս հանդիպումից հետո ցանկություն առաջացավ Լոֆթ HR ակումբի աշխատանքներին մասնակցել ոչ միայն որպես մասնակից»,-Յուլյա Արամյան:


«Քանի որ ներկայումս ես գտնվում եմ աշխատանքի փնտրման պրոցեսում, թրեյնինգի ինձ համար շատ արդյունավետ էր», - Տ. Վանեսյան:


«Հանդիպումը տվեց պրակտիկ գիտելիքներ, որոնք ես կօգտագործեմ հաջորդ հարցազրույցների ընթացքում»:


«Լիարժեք հասկացա, թե ինչպես է պետք պահել հարցազրույցների ժամանակ՝ լինելով ավելի պատրաստված և ինքնավստահ»:


Լոֆթ HR ակումբի կողմից ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր ներկաներին ակտիվ և հետաքրքիր մասնակցության համար:


Լոֆթ HR ակումբի թիմ

Միացեք մեր ակումբի ֆեյսբուքյան խմբին

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել