ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆԻ «ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Դեկտեմբերի 1-ին LOFT–ում կայացավ հայ մեծ գրող և գրաքննադատ Գրիգոր Պըլտեանի «Ֆրանսահայ գրականութիւն. 1922-1972» գրքի շնորհանդեսը:

Գիրքը առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացնում է ֆրանսահայ գրականություն կոչված բացառիկ երևույթի կեսդարյա ուղին: Գրքի քննության առարկան են ոչ միայն այդ շրջանի գլխավոր հեղինակների գործերը, այլև գրական մամուլը, հայ-ֆրանսիական միջմշակութային հարցերը, շրջանի ֆրանսահայ կյանքը՝ «Մենքի տղոց» ձևավորումից, գժտություններից մինչև Որբունու մահը: Տեսաբանական լուրջ հենքով հանդերձ՝ գիրքը երբեմն նույնիսկ «գրականագիտական վեպի» տպավորություն է թողնում: 

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։ 


Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել