ԳՈՐԾԻ ԱՆՑԻՐ․ ԹՐԵՅՆԻՆԳ LOFT-ՈՒՄ
Մարտի 2-ին տեղի ունեցավ ԼՈՖԹ. HR ԱԿՈւՄԲ-ի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը հյուրընկալել էինք staff.am կարիերայի օնլայն հարթակին։
Սեմինարը սկսեցինք հիմնական գործիքների ներկայացմամբ, որոնք օգնում են ճիշտ ինքնադրսևորվել աշխատշուկայում։ Մանրամասն քննարկեցինք ճիշտ կառուցված ռեզումե և ուղեկցող նամակ գրելու հիմնական սկզբունքները, ինչպես հաղորդակցվել գործատուի հետ հարցազրույցների փուլում, ինչպես նաև խոսեցինք սոցմեդիայում տեսանելիության կարևորության մասին։
Հանդիպումն ամփոփեցինք՝ խոսելով staff.am կարիերայի օնլայն հարթակի կառուցվածքի, հետաքրքիր և գրավիչ պրոֆիլ կազմելու հիմնական նրբությունների մասին։
Քննարկման ընթացքում մասնակիցները տվեցին հետաքրքող հարցեր՝ կապված աշխատանքին դիմելու, դիմելիս և հարցազրույցից հետո խնդիրների հետ։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ներկայության, ինչպես նաև հետաքրքիր և ակտիվ քննարկումը ապահովելու համար։
___________________________________________________
Կարդացեք նաև, թե ինչ կառույցներ են իրենցից ներկայացնում staff.am-ը և Լոֆթ HR ակումբը։
staff.am-ը ուրույն աշխատանքային հարթակ է Հայաստանում, որտեղ գործատու ընկերությունները հանդիպում են աշխատանք փնտրողների հետ ունենալով մեկ նպատակ՝ գտնել տաղանդավոր աշխատակից կամ սիրելի աշխատանք: staff.am-ը հայկական շուկա է ներմուծում աշխատանքի և աշխատակիցների փնտրման նոր մշակույթ` դարձնելով այդ գործընթացն առավել դյուրին ու հետաքրքիր: Ավելի քան 7000 անհատ և 200 ընկերություններ են միացել արդեն staff.am-ին, որը լիարժեք թողարկվել է ընդամենը 4 ամիս անց՝ 2016թ. նոյեմբերի 4-ին: Մանրամասն՝ https://www.staff.am/
Լոֆթ HR ակումբը ծառայում է երկու նպատակի՝ ամրացնել Հայաստանի ՄՌ կառավարման ոլորտը, և ձևավորել աշխատանքի դիմելու ճիշտ և գրագետ մշակույթ։ Ակումբը հիմնականում հանդես է գալիս պրակտիկ դասընթացների ֆորմատով և կարճաժամկետ ծրագրերով։ Մանրամասն՝https://www.facebook.com/groups/hrclubloft/
Share
