ԳՈԳՆՈՑ․ ԴԻԱՆԱ ՇԱՏՎԵՐՅԱՆ
LOFT-ի ԽՈՀարարական ակումբը, շարունակելով իր «Գոգնոց» նախագիծը, այս անգամ հյուրընկալել էր սիրված դիզայներ Դիանա Շատվերյանին, ում գոգնոց էր նետել Լուիզա Ներսիսյանը։ Նա մեզ համար պատրաստեց «գաղտնի բաղադրատոմսով» աղցան, որի անունն ինքներս մտածեցինք համտեսելուց հետո։
Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է ստեղծել հարմար ու ազատ միջավայր՝ շփվելու հանրահայտ և սիրված մարդկանց հետ: Յուրաքանչյուր հանդիպման ավարտին նախագծի հյուրը «գոգնոց է նետում» հայտնի մարդկանցից որևէ մեկին, ով և ստիպված է դառնալ հաջորդ հյուրը։
Դիանա Շատվերյանը գոգնոց նետեց բեմադրիչ Գոռ Մարգարյանին, ում հետ էլ կիրականացնենք LOFT-ի հաջորդ «Գոգնոց»-ը։ ։)
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
