ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՆՈՅԻ ԳԼԽԱՐԿՆԵՐԸ

Մայիսի 8-ին Անանիա Շիրակացի ճեմարանը և Loft-ը կազմակերպել էին սեմինար «Գրականությունը և Բոնոյի գլխարկները» խորագրով։

Միասին կրեցինք գլխարկներն ու ունեցանք հետաքրքիր քննարկում հետևյալ թեմաների շուրջ՝
✔գրականությունը արվե՞ստ է, թե՞ կյանքի ճանաչողության աղբյուր
✔ինչո՞վ են նման և ինչո՞վ տարբեր գրականությունն և իրական կյանքը
✔կարո՞ղ ենք մենք դառնալ գրական կերպար. ի՞նչը կպահպանվի և ի՞նչը կփոխվի մեր մեջ, եթե մեզնից յուրաքանչյուրը դառնա գրական կերպար
✔պե՞տք է, որ կյանքը ճանաչենք գրականության միջոցով. ինչո՞ւ
✔Բոնոյի մեթոդը և նրա կիրառման սկզբունքները. ինչպե՞ս է այս մեթոդը գրականությունը կապում կյանքին:

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Լուսանկարները՝ Մերիի։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել