ԳՐՔԻ ՇՈւՐՋ ԲՐՈՒՆՈՅԻ ՀԵՏ

Փետրվարի 19-ը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։ ։) «ԳրքիՇուրջ» խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքի երկրորդ հանդիպման համար ավելի հարմար օր դժվար թե գտնվեր։

ՀՀ մշակույթի նախարարությունը, #Գրքամոլ-ը և #LOFT-ը այս անգամ քննարկում էին կազմակերպել Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպի շուրջ, որը պատմություն է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:

Հանդիպումն առավել հետաքրքիր ու մասնագիտական դարձրին մեր խոսնակները․
-Պատմաբան Սուրեն Մանուկյան
-Կինոգետ Սիրանուշ Գալստյան
-Հոգեբան Արմինե Մանուկյան
-Թարգմանիչ Ռուզան Ազիզյան

Քննարկումից հետո ամենաակտիվ մասնակիցները ստացան Հրանտ Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը», որը և կքննարկենք մյուս հանդիպման ընթացքում։

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել