ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈՔՆ Ու ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ LOFT-ՈւՄ. առաջին համերգը «Դոգմա»-ի հետ
Ինչպես արդեն գիտեք, Տատան եւ Լոֆթը սկսել են «Հայկական ռոքը` երեխաներին» խորագրով համատեղ նախագիծ, որը հավակնում է վերածվել նոր ձեւաչափով համերգների շարքի: Նպատակը մեկն է՝ նպաստել երեխաների երաժշտական ճաշակի ձեւավորմանը:
Մեկնարկային համերգը մեծ հաջողությամբ կայացավ Դեկտեմբերի 19-ին՝ «Դոգմա» հանրահայտ ռոք խմբի հետ, ինչն ապացուցեց, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է վայելում:
Երեկոյի ընթացքում հնչեցին ակուստիկ կատարումներ եւս, որոնք առավել հասանելի էին ամենափոքրերին: Լավ երաժշտությանը զուգահեռ ՏաՏայի հոգատար աշխատակիցները՝ երեխաների հետ, պատրաստեցին թեմատիկ ձեռքի աշխատանքներ:
Հավատում ենք՝ հայկական ռոքը տարածելու պատրաստակամություն կհայտնեն նաեւ այլ խմբեր՝ նախագիծը դարձնելով շարունակական:
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
