«ՀԱՅԿԱԿԱՆ ՏՀՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՇԱՎ» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈւՄԸ
Հիշու՞մ եք՝ Հոկտեմբերի 1-ին LOFT-ում ազդարարվեց «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագրի մեկնարկը: Ծրագրի մասնակիցները Հոկտեմբերի 4-ից ուղևորվեցին գործարար ճանապարհորդության՝ թվով 22 երկիր: Հիմնական նպատակն էր գործարար հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ, գործարար ոլորտի ներուժը, ձևավորել երկկողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք:
Այսօր՝Նոյեմբերի 20-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը:
Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը:
LOFT-ն ուրախ է, որ կարողացավ իր հովանավորչական աջակցությունն ունենալ այս նախագծին:
