ՀԹԿՊ-Ի ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈւՆԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈւՄ

Հուլիսի 14-ին «Լոֆթ»-ում տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվող «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» նախագծի փակման և մրցանակաբաշխության արարողությունը:

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» նախագիծն իր գործունեությունը սկսել է 2008 թ.-ին՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ՝ Հայաստանից և Թուրքիայից:

Հիշեցնենք, որ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հովանավորների շարքում է:

Լուսանկարները՝ Sannie Studios Photography-ի և Սև Մանգուշյան

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել