ԹՐԵՅՆԻՆԳ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ՍՈՎՈՐԵԼ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Մարտի 30-ին՝ Լոֆթի նոր սրահն ամբողջությամբ լեցուն էր գերմաներենով հետաքրքրվող երիտասարդներով (և ոչ միայն)։

LOFT-ը և Blue Book Training & Coaching Center-ը՝ նոր, երկարաժամկետ նախագծից առաջ, իրականացրին բաց դաս այն մասին, թե ինչպես կարելի է սկսել սովորել գերմաներեն։

Հանդիպումը վարում էր Ֆրանկը՝ ծնունդով Գերմանիայից։

Քննարկեցինք գերմաներենի առանձնահատկությունները, ինչպես նաև խոսեցինք լեզվի զարգացմանը նպաստող օգտակար կայքերի և գրքերի մասին։

Շուտով արդեն կներկայացնենք երկարաժամկետ նախագիծը, որի մասին կարող եք տեղեկանալ Լոֆթի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Շնորհակալ ենք հետաքրքրիր և ակտիվ մասնակցության համար։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել