LOFT COWORKING OPENING

Ռեգիոնալ զարգացմանը զուգահեռ՝ LOFT-ը չի դադարում ընդլայել իր տարածքը նաև Երևանում՝ վերածվելով կլաստերի։ 

Փետրվարի 25-ին կենտրոնը երևանաբնակներին ներկայացրեց նոր Coworking space, որը հրաշալի հարթակ կլինի ստարտափ նախաձեռնությունների, ինովացիոն ընկերություների, հետագայում նաև աքսելերացիոն ծրագրերի համար։

Բացմանը ներկա էին ներկայացուցիչներ ինչպես ՏՏ ոլորտից, այնպես էլ բիզնես սեկտորից։ Հանդիպման ընթացքում LOFT ցանցի տնօրեն Արևիկ Համբարձումյանը ներկաներին պատմեց coworking-ի ձևաչափի և նախատեսվող ծրագրերի մասին։ 

Սա իր տեսակի մեջ յուրահատուկ պրոյեկտ է, որը coworker-ներ համար բացի հաճելի աշխատավայր լինելուց, հնարավորություն կտա նրանց գեներացնել տարբեր գաղափարներ՝ օգտվելով LOFT-ի հնարավոր բոլոր ռեսուրսներից ու աջակցությունից։ 

LOFT Coworking-ի համար կենտրոնի թիմը մշակվել է հատուկ տարիֆներ ու փաթեթներ (տե՛ս լուսանկարը), որոնց բազմազանությունը ընտրության լայն հնարավորություն է տալիս։

Հյուրերի ուշադրությունը հատկապես գրավեց Սթիվ Ջոբսի դիմանկարով ու մոտիվացնող ցիտատով մեծ պատը։ Շատերը փակվեցին skype-խցիկների մեջ՝ վայելելով դրանց գունավոր ինտերիերն ու ձայնամեկուսացումը։

Աննկատ չմնաց նաև գործարար հանդիպումների սրահը, որը հարմար է ժողովների ու նեղ մասնագիտական հավաքների համար։ 

Ի դեպ, այստեղ coworker-ներին կտրամադրվի նաև անհրաժեշտ տեխնիկա, որը նրանք կարող են օգտագործել լուսավոր պատուհաններով սրահներից ցանկացած մեկում՝ իրենց հարմարավետ աթոռներին նստած։

Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի և Ազատ Մարգարյանի։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել