LOFT OUT. ՁԻԱՐՇԱՎԱՐԱՆ
Սեպտեմբերի 25-ին, արդեն 2-րդ անգամ, Loft Out-ի հետ միասին գնացինք Աշտարակ քաղաքի հարևանությամբ գտնվող, 36 տարվա հարուստ փորձ ունեցող "Այրուձի հեծյալ ակումբ"։
Loft Out-ի սկզբում ակումբի հիմնադիրը մեզ ծանոթացրեց ձիերի հետ, որից հետո մասնակիցներն ուղեկցորդի օգնությամբ ձիավարեցին։
Այնուհետև անցկացրինք տաքուկ երեկո, որի ընթացքում խարույկ վառեցինք, կարտոֆիլ ու նրբերշիկ խորովեցինք՝ կիթառով երաժշտական կատարումների ուղեկցությամբ, և, խաղեր խաղացինք։
Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար։
Share
