LOFT OUT. գնացինք Սաղմոսավանք՝ նկարելու
Հունիսի 19-ին Loft Out-ի թիմը նկարիչների մի մեծ խմբի հետ ուղևորվեց Սաղմոսավանք՝ նկարելու։ Նախքան գործի անցնելը մենք զբոսնեցինք Սաղմոսավանքի տեղանքով՝ լսելով գիդի հետաքրքիր պատմությունները։ Որից հետո սկսվեց ստեղծագործական խառնաշփոթ․ նկարիչները բացեցին մոլբերտներն ու ներկամանները, ընտրեցին գեղեցիկ տեսարաններ և արվեստով լցրին Սաղմոսավանքի տարածքը։
Մասնագիտական Loft Out-ը ուղեկցվեց նաև ավանդական դարձած զվարճալի խաղերով և զրույցներով։
Իսկ հիմա ամենակարևորի մասին․ Հունիսի 25-ին՝ ժամը 17։00-ին, LOFT-ում (Մոսկովյան 3) տեղի կունենա այս գունավոր Loft Out-ի մասնակիցների նկարների ցուցադրության բացումը։ Նկարները ցուցադրված կլինեն մինչև Հուլիսի 2-ը։ Սիրով սպասում ենք բոլորին։
