LOFT OUT. ԳՆԱՑԻՆՔ ՄՈՒՍԱԼԵՌ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆՔ ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մայիսի 21-ին Loft Out նախագծի շրջանակներում գնացինք Մուսալեռ, որտեղ անց էր կացվում Տոլմայի 6-րդ ավանդական փառատոնը։

Նախքան փառատոնի մեկնարկը մենք մի լավ պտտվեցինք Էջմիածնում՝ այցելելով Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Մայր Տաճար։ Այս ամենից հետո միայն շտապեցինք համտեսել սիրելի հայկական ուտեստի բազում տեսակներ։

Loft Out-ի մասնակիցները պատրաստել էին նաև յուրահատուկ թեմատիկ պաստառներ, որոնցով ոգևորում էին փառատոնի ներկայացուցիչներին։

Տոլմայի փառատոնից հետո խաղացինք նաև մի շարք խաղեր։ Հայտարարվեց նաև ֆոտոմրցույթ, որի հաղթող ճանաչվեց Ռոման Օգանեսովը։

Շնորհակալ ենք այս համեղ և ազգային շաբաթ օրվա համար։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել