ԼՈՖԹՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲԵԹ ՀԱՐԹՆ Է (լուսանկարներ + տեսանյութ)
Բեթ Հարթին տեսնելու անակնկալը կրկնապատկվեց, երբ նա ներս մտավ
ու անմիջական ժպիտով սկսեց շրջել Լոֆթում։ Առաջին «կանգառը» ցուցահանդեսով էր պայմանավորված։
Նայեց աշխատանքներին, հայտնեց իր հիացմունքը եւ հարցրեց նկարչի անունը (ի դեպ, Լոֆթում ցուցադրվում էր Գեւորգ Ընծա Բաբախանյանի աշխատանքները),
հետո, բացեց ծխախոտի տուփն ու, երբ տեղեկացավ, որ տարածքում ծխելն արգելված է, ծխախոտը
խնամքով դրեց երկարաճիտ կոշիկներից մեկի արանքում։
Տարօրինակ էներգետիկա կրող
աշխարհահռչակ երգչուհին ի զարմանս բոլորի հայտնում է, որ իր դասընկերներից միայն
հայերի հետ էր ընկերություն անում։ Այնպես որ ․․․ Հայաստանը սպասված
վայր է, հայերը՝ նույնպես։ Լոֆթի ամեն անկյունում անմիջական ժպիտով լուսանկարվում ու
կիսվում է բոլոր դժվարությունների, անցած ուղու
մասին
«Վերջին անգամ ինձ փրկեց Սքոթ Հեցոգը՝ ամուսնության առաջարկ անելով հենց ալկոհոլիկների վերկանագնողական կենտրոնում:
Հետո ստիպված էր առաջարկը կրկնել բանտում:
Երբ ես հրաժարվել էի պայքարից, Սքոթը դա արենց իմ փոխարեն»,-պատմում
է Հարթը։
Ի
դեպ Սքոթ Հեցոգը երգչուհուն ուղեկցում է ամենուր․ բացառություն չէր նաեւ Լոֆթը (տե՛ս լուսանկարում)։
Բեթը կանգնած է Լոֆթի խոհանոցում,
լուսանկարվում է․
-Այս կոշիկներս շատ-շատ եմ սիրում․ 8 տարի է՝ կրում եմ։
-4,- ժպտալով ուղղում է ամուսինը։
Երբեմն թվում է՝ նման հռչակ վայելող
արեւմտյան աստղերի հետ շփումն անհնարին մի բան է, Բեթն ունի նաեւ իր յուրահատուկ անմիջականության
բացատրությունը․«Ես հիմա բեմին եմ և պատմում եմ իմ սեփական պատմությունը և ոչ ուրիշինը»։
Հ․Գ․ Բեթ Հարթի հայաստանյան համերգի նախաձեռնող եւ կազմակերպիչ՝
One Production
Ծանոթություն
43-ամյա աշխարհահռչակ երգչուհին ծնվել է Կալիֆորնիայում, Լոս-Անջելեսում։ Աչքի է ընկնում ժանրային բազամազանությամբ։ Առաջին «Immortal» ալբոմը (1996թ․) մեծ հռչակ է բերում երգչուհուն, որից հետո սկսվում է առաջին 9-ամսյա համերգային շրջագայությունը։ Շատ շուտով երգչուհին ստիպված էր որոշ ժամանակով թողնել բեմը, քանի որ տառապում էր թմրամոլությամբ եւ ալկոհոլի հանդեպ հակվածությամբ։ Իր կենսագրության մեջ նշում է․ «Այդ ընթացքում ես 5 հիվանդանոց փոխեցի՝ դեռ չհասշված թմրամոլության դեմ պայքարող հատուկ կլինիկաները։ Ամեն ինչ չափից շատ վատ էր․ հիշում եմ նույնիսկ՝ հոգեվերլուծաբանը խորհուրդ տվեց հեռանալ բեմից»։
Բարեբախտաբար, այսօր արդեն Բեթ Հարթը շարունակում է իր աստղային
ճանապարհը՝ չթաքցնելով հաղթահարված դժվարությունների մասին պատմությունները եւ կարեւորելով
այն, ինչ ներկայացնում է միլիոնավոր ունկնդիրների։
© Լուսանկերների եւ տեսանյութի հեղինակային իրավունքը պատկանում
է Լոֆթին։ Օգտագործաման դեպքում հղումը պարտադիր է։
