ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ LOFT-ՈՒՄ
Արդեն երեք տարի է, ինչ LOFT-ը մտնում է Մեծ պահքի շրջան:
Այս անգամ ևս «69․120 բարության րոպե» նախագիծը մեկնարկեց Բարեկենդանի տոնով։
«Կէան» Հայ ժողովրդական մշակույթի ուսումնա֊գործնական կենտրոնի մասնագետները մեր հյուրերին սովորեցնում էին տիկնիկներ պատրաստել, «ՀՈւՆՁՔ» ավանդական պարի խումբը՝ երգ ու պար, իսկ Լոֆթի թիմը թեմատիկ հյուրասիրությունն էր պատրաստում։
Տոնակատարության ընթացքում կազմակերպեցինք նաև թեմատիկ խաղեր, որոնք ներկա երիտասարդները մեծ սիրով խաղացին։ ։)
Ուրախ ենք, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն այս տոնի նկատմամբ՝ ձևավորելով հետաքրքիր տենդենց։
Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։
Լուսանկարները՝ Էլեն Բադալյանի։
Share
