«ՄԻԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ»՝ LOFT-ՈւՄ
Դեկտեմբերի 2-ին LOFT-ը հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի հայաստանյան մասնակից Միկային, նրա մշտական ընկեր Talisman-ին եւ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին։
Միկան նախքան Եվրատեսիլին մասնակցելն արդեն իսկ մեր թիմի սիրելին էր: Մենք առիթ ունեցել ենք LOFT-ի բեմում տեսնել նրան, զգալ աննկարագրելի էներգիան եւ միասին պարել՝ լուսնային քայլերով:
Շնորհավորում ենք Միկային՝ այսքան մեծ ձեռքբերման համար եւ մաղթում այլ երազանքների իրականացում, որոնց շուրջ վերջինս դեռ մտածում է:
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
Share
