Music for Charity

Մայիսի 14-ին #LoftYerevan-ում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան պատանի կիթառահարներ։

Երեկոն հատուկ կազմակերպվել էր 16-ամյա Անյուտա Բաբայանի համար, ով եւս կիթառահար է եւ երաժիշտների ընկերը։ Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի ու արդեն իսկ տարել է թվով 4 վիրահատություն։ Այս պահին ստուգման եւ բուժման նպատակով Գերմանիա մեկնելու անհրաժեշտություն կա։ Ուստի, համերգի նպատակն էր օժանդակել Անյուտայի ընտանիքին՝ ծախսերի հոգման հարցում։

Երեկոյի համակարգողը «Sigma Project 6»-ի հիմնադիր, կիթառահար Տիգրան Ավետիսյանն էր։ Հենց նրա փոքրիկ աշակերտներն էլ ելույթ ունեցան համերգային երեկոյի ընթացքում։ 

Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվել է Անյուտայի ընտանիքին։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել