ԿԱՅԱՑԱՎ «ԼՈՖԹ»-Ի «ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՕՐ» ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆԸ
Ապրիլի 8-ին «Լոֆթ Երեւան»-ում մշակութային ինքնատիպ տրամադրություն էր. տարածքն ամբողջությամբ վերածվել էր փարաջանովյան միջավայրի, որտեղ կոնցեպտուալ արտիստը ներկայացված էր արվեստի տարբեր ճյուղերով։
«Փարաջանովի օր» մեծամասշտաբ իրադարձությանը միացել էին բազմաթիվ արվեստագետներ եւ կառույցներ։ Երեկոյի ընթացքում միայն մի քանի ժամով մեզ մոտ էին տեղափոխվել Ս. Փարաջանովի թանգարանից մի քանի արժեքավոր նմուշներ, որոնք խորհրդանշում էին մեծ ռեժիսորի ներկայությունը միջոցառմանը։
Իրադարձությունը սկսվեց «Փարաջանով» թեմայով դասախոսություն-քննարկմամբ՝ կինոգետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի կողմից։ Շարունակաբար տեղի ունեցան դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի «Մուսա. Փարաջանով» հագուստի հավաքածուի, նկարիչներ Անի Հովակի եւ Սիրանուշ Աղաջանյանի կոլաժների հավաքածուների, «Արտույտ» ապրանքանիշի՝ Փարաջանովի կոլաժների հիման վրա ստեղծված ﬔտաքսե շարֆերի հավաքածուի ցուցադրությունները։ Երեկոն ընթանում էր «HtwoB» Music Project-ի (Հայկ Կարապետյան Բագրատ Տերտերյան) երաժշտական պերֆորմանսի ներքո։ Մեզ էր միացել նաեւ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը՝ նռան գինու համեղ հյուրասիրությամբ։
Հատուկ տաղավարով միջոցառմանը ներկա էր մեր մշտական գործընկեր «Մարաշլյան» ֆոտո-ատելիեն, որն անկացրեց թեմատիկ ֆոտոնկարահանում մեր բոլոր հյուրերի համար։ Երեկոն եզրափակվեց Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլﬕ դիտում-քննարկմամբ, որը վարեց ռադիոհաղորդավար, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին՝ օրը հագեցած եւ հիշարժան դարձնելու համար։ Շնորհակալ ենք նաեւ իրադարձության բոլոր մասնակիցներին։
Share
