Սեւակ Արամազդ. «Մի մեծ լուսաբաց» | շնորհանդես
Սեպտեմբերի 7-ին Լոֆթ Երևանում տեղի ունեցավ հայ ժամանակակից գրող Սեւակ Արամազդի «Մի մեծ լուսաբաց» գրքի շնորհանդեսը։ Այս ժողովածուն մի յուրօրինակ #պատկերասրահ է, որտեղ առկա են բնության եւ մարդկային կյանքի ամենաբազմազան երեւույթների ու իրողությունների «կենդանի դիմանկարներ»։ Հեղինակն ընթերցողին առաջարկում է նոր ու անծանոթ ուղի դեպի սկիզբ, դեպի աշխարհի ու կյանքի թաքնված ճշմարտությունը, որի անդադար որոնումներում մարդը հայտնաբերում է սեփական էության անսահմանությունը։
Share
