ՇԱՀՈՒՅԹՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ 50 ԳՈՐԾԻՔ 2: ՇԱՐՈւՆԱԿՈւՄ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵԿԱՄՈւՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
«Լոֆթ. Բիզնես ակումբ»-ը վերջերս իրականացրեց թրեյնինգ՝ «Եկամուտներն ավելացնող 50 գործիք» թեմայով, որի ընթացքում, սակայն, չհաջողվեց խոսել բոլոր 50 գործիքների մասին: Ահա թե ինչու, որոշեցինք կրկնել թրեյնինգը և լրացնել մեր բացահայտած գործիքների շարքը:
Եվ այսպես,
Եթե ունեք սեփական բիզնես կամ վարձու աշխատանք և առավոտից երեկո անընդհատ վազում եք, հանդիպումների մասնակցում ու միշտ զբաղված եք, ապա հարց.
-Ձեր քայլերից քանի՞ տոկոսն է ուղղակի ազդում Ձեր եկամուտների ավելացման վրա
-Ինչպե՞ս ընտրել ու անել այնպիսի գործողություններ, որոնք մեծացնում են Ձեր շահույթը
Ռազմավարական Բիզնեսը և Լոֆթը ներկայացնում են պրակտիկ թրեյնինգ «Եկամուտներն ավելացնող 50 գործիք» թեմայով:
Սեմինարի ընթացքում կթվարկենք ու համառոտ կներկայացնենք վաճառքներն ավելացնելու գործիքներ, որոնց կիրառումն ազդելու է Ձեր եկամուտների բարձրացման վրա:
Սեմինարը կլինի հուլիսի 1-ին, չորեքշաբթի, 19:00-ին, Լոֆթում, Մոսկովյան 3
Հարցերի դեպքում զանգահարել 077 127 122 հեռախոսահամարին:
Թրեյնինգի արժեքը՝ 1450 դրամ՝ ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք:
Թրեյնինգը կվարեն ֆինանսիստ, գործարար Գրիգոր Առաքելյանն ու Վահրամ Միրաքյանը:
Կուրսին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղումով`http://goo.gl/forms/
