SMM FORUM ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հուլիսի 16-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ SMM Forum, որը կազմակերպել էր Global Media Lab-ը։ Այն ինտերնետ մարքեթինգի, վաճառող կոնտենտի և գրաֆիկական դիզայնի վերաբերյալ էր։ Ֆորումին էքսկլյուզիվ մասնակցություն ունեցավ նաև LOFT-ի սոցմեդիայի և հանրայնացման պատասխանատու Անին։
SMM Forum-ի թեմաներից էին «Ինչպես արդյունավեր կազմակերպել աշխատանքը սոց.ցանցերում և ճիշտ դիրքավորել բրենդը համացանում», «2016 թվականի ինտերնետ-մարքեթինգի տենդենցները», «Կորպորատիվ հաղորդակցումը թվային դարաշրջանում», «SEO և կոնտենտ մարքեթինգ » և այլն։
Ուրախ էինք այս հետաքրքիր և արդյունավետ իրադարձության մի մասը կազմել։
Լուսանկարները՝ David Jotyan Photography-ի
