ՍՈՎՈՐԵՑԻՆՔ ԿԱԶՄԵԼ ԱԶԴԵՑԻԿ COVER LETTER
Հուլիսի 25-ին «ԼՈՖԹ. HR ակումբ»-ի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը՝ «ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԵԼ COVER LETTER. այն ազդեցիկ դարձնելու հիմնական քայլերը»:
Քննարկեցինք
• Ինչ կառուցվածք պետք է ունենա cover letter-ը
• Ինչպես կարելի է այն առավել ազդեցիկ և համոզիչ դարձնել
• Ինչ հիմնական սխալներից պետք է խուսափել
• Ինչով է այն տարբերվում մոտիվացիոն նամակից
Կարծիքներ՝
«Motivation letter շատ եմ գրել՝ դիմելով տարբեր միջազգային ծրագրերի, օրինակ՝ DAAD, Gulbenkian foundation, սակայն շատ նորությունների այսօր միայն ծանոթացա: Ապրեք, շատ պրոֆեսիոնալ էր ամեն ինչ»,- Մարիամ Խաչատրյան:
«Հանդիպման շնորհիվ ձեռք բերեցի բավական մեծ փորձ cover letter կազմելու համար, քանի որ ներկայումս մեծապես օգտվում եմ աշխատանքի և կամավորության հնարավորություններից»,- Լիլիթ Մանուկյան:
«Շատ հետաքրքիր և կարևոր հանդիպում էր գործնական ոլորտում, առաջին, երկրորդ և նույնիսկ երրորդ քայլերն անողների համար: Շնորհակալություն 3Հ -ի (հակիրճ, համոզիչ, հստակ) սկզբունքը պահելու համար»,- Տաթևիկ Սմբատյան:
«Այս հանդիպումը հնարավորություն տվեք մանրամասն ծանոթանալու cover letter-ի պահանջներին, որի շնորհիվ ես կկարողանամ այն ավելի էֆֆեկտիվ դարձնել »,- Լիլիթ Ալեքսանյան:
«Թրեյնինգը տվեց պատկերացում cover letter-ի և motivation letter-ի կառուցվածի և բովանդակության վերաբերյալ»,- Աշոտ Մանուկյան:
«Թրեյնինգը տվեց նոր գիտելիքներ cover letter կազմելու համար»,- Մերի Բաղդասարյան:
«Հանդիպման շնորհիվ սովորեցի՝ ինչպես պետք է ավելի գրագետ և գրավիչ cover letter կազմել, ինչպես նաև՝ ինչ սխալներից խուսափել»:
«Հանդիպումը տվեց կիրառական գիտելիքներ, հնարավորություն ուղղել հաճախ հանդիպող սխալները»:
Շնորհակալություն մասնակիցներին և Լոֆթ. HR ակումբի պատասխանատուներ Անիին ու Ռուբինային:
Լուսանկարները՝ EVENTասեր-ի
