ՍՈՎՈՐԵՑԻՆՔ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ START UP-Ի ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ

Հոկտեմբերի 20-ին LOFT բիզնես ակումբը հերթական անգամ իրականացրեց մեծամասշտաբ թրեյնինգ՝ պահանջարկ վայելող թեմայով՝ 0-ԻՑ ՄԻԼԻՈՆ. արդյունավետ Start Up-ի սկզբունքները: Թրեյնինգը վարում էին «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիրներ Գրիգոր Առաքելյանը, Վահրամ Միրաքյանը և երեկոյի հատուկ հյուր Վահագն Դիլբարյանը:

Թրեյնինգի ավարտից հետո մի շարք արձագանքներ ենք ստացել, որոնք առավել պատկերավոր և ճիշտ են ներկայացնում թրեյնինգի արդյունավետությունը.

«Հրաշալի թրեյնինգ էր, լինելով տնտեսագետ կարող եմ ասել, որ մասնագիտական բարձր մակարդակ էր ապահովված կազմակերպիչների կողմից: Թրեյնինգի գլխավոր արժեքը մոտիվացիան էր, ինչպես նաև առանցքային հիմնահարցերի ամբողջացումը և միասնական կերպով ներկայացումը արդյունավետ start-up-ի ռազմավարության մշակման համար: Անչափ շնորհակալ եմ սրտացավ և պրոֆեսսիոնալ մոտեցման և այդքան ուժ ու եռանդ ներդնելու համար»,-Ծովակ Ոսկանյան:

«Շնորհավորում եմ Գրիգորին ու Վահրամին այսօրվա «ֆորս մաժոռ»-ի համար: Իրոք տպավորիչ էր մարդկանց քանակը. դա ձեր աշխատանքի լավագույն գնահատականնա»,-Հովսեփ Բաբայան:

«Հրաշալի է, երբ մեր երկրում կարելի է նման բարձրակարգ ու հագեցած/գերհագեցած տեղեկատվությամբ սեմինարի մասնակցել: Շնորհակալություն, Ձեր շնորհիվ այդ մոտ 4 ժամը պարզապես «թռավ», որը հաստատ մեկ օր վերադառնալու է իրական պտուղներով: Շնորհակալություն»,- Լուսինե Մովսիսյան:

«Ուզում եմ շնորհակալությունս հայտնել երեկվա թրեյնինգի հետ կապված: Շատ տպավորված եմ և ուրախ նմանատիպ խելացի և որակյալ աշխատանքի համար: Հաճելի էր գնտնվել մի միջավայրում որտեղ,մասնագետները կարողանում իրենց գիտելիքները և փորձը գրագետ և արդյունավետ հասցնել մասնակիցներին»,-Կարինա Սողոմոնյան:

«Նենց ուրախ եմ ու ոչ կիսատ, որ էս սեմինարին մասնակցել եմ: Թե չէ էսքան մեկնաբանություններից ու feedback-երից հետո նախանձից կմեռնեի կամ նախանձից ներկա գտնվողներին կգտնեի ու կսպանեի»,- Անի Սարգսյան:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել