ԹՎԱՊԱՏՈՒՄ 2016
Սեպտեմբերի 24-ին LOFT-ում տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթը, որի նպատակը Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը խթանելն է:
Այս տարի ուշադրության կենտրոնում էին տեղական ինքնակառավարմանը, հաշվետու և թափանցիկ կառավարմանը, սոցիալական ոլորտների հարցերին անդրադարձած հրապարակումները:
Մրցույթին ներկայացվել էր 131 պատմություն հայաստանյան 35 լրատվամիջոցներից: Ժյուրիի անդամներ էին մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, մեդիա մենեջեր Մանանա Ասլամազյանը, լրագրող Կարինե Քալանթարյանը:
Միջոցառում ընթացքում ելույթ ունեցավ նաև շատերի սիրելի "Լավ էլի" խումբը։
