ՅՈւՐԱՀԱՏՈւԿ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ԱՆԱՍՏԱՍԻԱ ՊԵՏՐՈՎԱ

Հունիսի 12-ին “Լոֆթ"-ում տեղի ունեցավ նկարչուհի Անաստասիա Պետրովայի նկարազարդած շապիկների ցուցահանդեսը: Իրադարձության մասնակիցները նախ վայելեցին Unframe խմբի Հայկ Կարապետյանի և Ջանիկ Ջանոյանի երաժշտական հրաշալի կատարումները, ապա տեղափոխվեցին շապիկների մոտ, որտեղ Անաստասիան անցկացրեց վարպետության դաս: Նա մանրամասն պատմեց շապիկների նկարազարդման բոլոր գաղտնիքները՝ այդ ամենը ցուցադրելով հենց շապիկի վրա: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ինքնուրույն փորձել նկարազարդել իհարկե, Անաստասիայի օգնությամբ: Արդյունքում ստացվեց անչափ հաճելի անակնկալ մեր թիմի համար. շապիկի վրա նկարազարդվեց “Լոֆթ"-ի լոգոն:

Շնորհակալ ենք Անաստասիա Պետրովային և բոլոր մասնակիցներին:

Շապիկները մեկ շաբաթ շարունակ կախված են Լոֆթի պատից: Կարող ես գալ, դիտել դրանք և պատվիրել հավանածդ շապիկը՝ գրելով NASтроение ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով՝ 098 34 95 03 / 077 33 40 77 հեռախոսահամարներին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել