Open meeting with Narek Hakhnazaryan

Մարտի 19-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ հանդիպում աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանին, ում «Վաշինգտոն Փոստ» թերթն անվանել է «ֆենոմենալ թավջութակահար», ով հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթը և շրջագայություններով հանդես եկել աշխարհի տարբեր պետություններում: 

Երեկոյի հատուկ հյուրն էր ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյանը։ 

Մասնակիցները ունեցան բացառիկ հնարավորություն՝ զրուցելու երաժիշտների հետ, ուղղելու նրանց իրենց հետաքրքրող հարցերը, իմանալու նորություններ երաժշտական բնագավառի մասին, և, իհարկե, նկարվելու նրանց հետ:
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться