Пойдут

    Нет результатов


Пойду

Պրոպագանդան և գիտությունը

Հունվարի 31-ին` ժամը 19:00-ին,  «Լոֆթ Երևան»-ում կայացավ պրոպագանդան և գիտությունը կամ պրոպագանդա՝ գիտական շղարշի տակ թեմայով զեկուցումը: Զեկուցողը Համազասպ Դանիելյանն էր։

Զեկույցի առանցքում էին մի քանի երկրների՝ հասարակագիտական դիսցիպլինների ոլորտում առկա էթիկայի վարքականոնների ներկայացումը և քննարկումը, ինչպես նաև հայաստանյան իրականությունում առկա մի շարք երևույթների քննարկումը, որոնց պարագայում հաճախ «գիտական»-ի շղարշի ներքո գործ ունենք պրոպագանդայի հետ: Այս երևույթների շարքում են՝
• Անհարկի «գիտական» հանրային դիրքավորումը և ինստիտուցիոնալ և քաղաքական առնչությունների թաքցնելը,
• Վերջնարդյունքի «գիտականության» ստուգման եղանակները և հնարավորությունները,
• Հետազոտությունների հանրային և մասնավոր ֆինանսավորման և դրա մասին տեղեկատվության թափանցիկության խնդիրը,
• Քաղաքական գործունեությանը զուգահեռ գիտական-ակադեմիական գործունեությունը՝ միտված քաղաքական օրակարգի սպասարկմանը:
Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться