ԿԱՅԱՑԱՎ VALENTINE’S GREAT BAZAAR-Ը

Փետրվարի 12-ը Լոֆթի համար նշանավոր էր. կայացավ մեր առաջին ցուցահանդես- վաճառքը, որը նախատոնական էր: Եվ, հետևաբար, Լոֆթը լի էր թեմատիկ ամենաբազմազան handmade ապրանքներով: Իրենց աշխատանքները ներկայացնելու էին եկել 20-ից ավելի handmade կազմակեպությունների ներակայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին բնական օճառներ, պայուսակներ, արծաթյա զարդեր, յուրահատուկ աքսեսուարներ, նոթատետրեր և էլի ուրիշ հետաքրքիր նմուշներ: Մենք ուրախ ենք, որ ներկայացուցիչ-մասնակիցների միջև բարիդրացիական հարաբերություններ էին և, չնայած մրցակցային դաշտին, բոլորն ուրախ էին միմյանց համար: Ցուցահանդեսից գոհ էին նաև մեր այցելուները, ովքեր իրերի բազմազանության մեջ խճճվել էին: Հուսով ենք, որ մեր առաջին ցուցահանդես-վաճառքը կայացավ, և ոչ ոք տխուր չհեռացավ Լոֆթից: Այսպիսի միջոցառումներ նորից կկազմակերպվեն: Այնպես որ սպասեք լավ նորությունների:

Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться