ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ LOFT-ՈւՄ
Նոյեմբերի 24-ին կայացավ «Օգնենք հայ մանուկներին» ՀԲԿ-ի և LOFT-ի համատեղ նախաձեռնությամբ բարեգործական համերգը «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ:
Երեկոյի ընթացքում հնչեցին, ինչպես արդեն սիրելի և ծանոթ, այնպես էլ նոր կատարումներ:
Համերգից գոյացած ամբողջ հասույթը կազմում է 372.000, որն իր մեջ ներառում է տոմսերի վաճառքից ստացված գումարը, արկղիկում հավաքված գումարը, ինչպես նաև Էդգար Նավասարդյանի նկարի վաճառքից (40.000 ՀՀ դրամ) ու Հարրի Գևորգյանի թրեյնինգից (18.700) ստացված գումար:
Բարեգործությունն ուղղվեց փոքրիկ Անի Մկրտչյանի բուժմանը, ում վիրահատությունը, շնորհիվ համերգի մասնակիցների, տեղի կունենա արդեն հաջորդող ամսում:
Շնորհակալ ենք:
Լուսանկարները՝ David Jotyan Photograpy-ի
