Пойдут

    Нет результатов


Пойду

ՔԱՂԱՔԻՑ ԴՈւՐՍ՝ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍՈւՄ

Հոգնե՞լ եք քաղաքի աղմուկից, բայց ժամանակ կամ հնարավորություն չունե՞ք կազմակերպել լիարժեք հանգիստ քաղաքից դուրս, հոգ չէ: Առաջարկում ենք կազմակերպել այն հենց քաղաքի սրտում` «Լոֆթ»-ի բացօթյա գողտրիկ հատվածում: Երեկոն անցնելու է խարույկի շուրջ, համտեսելու ենք կրակի վրա` սեփական ձեռքերով պատրաստած նրբերշիկներ, կարտոֆիլ` ածուխի մեջ, լսելու ենք լավ երաժշտություն, նվագելու կիթառ, երգելու ենք սիրելի երգեր, ծանոթանալու ենք նոր և հետաքրքիր մարդկանց հետ. մի խոսքով` ստեղծելու ենք յուրահատուկ միջավայր համատեղ ուժերով:

Այնպես որ, օգոստոսի 8-ին՝ 20:00-ին, շալակիր կիթառդ, տաք ծածկոցդ (плед), բարձր տրամադրությունդ, բռնիր սիրելի ընկերոջ ձեռքը և համեցիր Մոսկովյան 3:

Մուտքավճարը` 2000 ՀՀ դրամ

Ի դեպ, միջոցառմանը ներկա է լինելու http://evnnights.com/-ը, ինչը նշանակում է, որ հրաշալի օրվա հիշողությունները պահպանվելու են գեղեցիկ լուսանկարների տեսքով:

Share
Предложения

Если у вас есть интересные идеи и предложения, мы будем рады обсудить их. И возможно именно ваши мысли получат достойное воплощение в нашем проекте.

Ваше предложение Зарегистрироваться